Հակառակորդը կորցրել է թանկարժեք ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան

1930

Հայտնի է դարձել, որ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից սանձազերծված սադրանքի արդյունքում ադրբեջանական կողմը կորցրել է թանկարժեք անօդաչու թռչող սարք։

Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է Արծրուն Հովհաննիսյանը։ Վերջինս, մասնավորապես նշել է, որ ադրբեջանական կողմը ունի ոչ միայն մարդկային կորուստներ, այլ նաև կորցրել է թանկարժեք ԱԹՍ։

Նշենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ չնայած սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ, հայկական կողմը չունի կորուստներ։