Ադրբեջանի ԶՈՒ-ն մարտական դիրք և 12 զինվոր է կորցրել․ ադրբեջանական լրատվամիջոց

4460

Ադրբեջանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի զինծառայողներից մեկը «freeazerbaijan.info» ադրբեջանական կայքին մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։

Ըստ նրա՝ հուլիսի 12-ին հայ–ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների արդյունքում հայկական կողմի վերահսկողության տակ է անցել ադրբեջանական դիրքերից մեկը, որը վերջին մեկ ամսա ընթացքում մանրամասն պատրաստվել ու ամրացվել էր։

Զինվորականի խոսքով՝ այդ տարածքում ինժեներական աշխատանքներ էին կատարվել, անգամ ասֆալտապատվել էր դեպի դիրքեր տանող ճանապարհը, բայց ադրբեջանցի հրամանատարների անպատասխանատու մոտեցման և գործողությունների արդյունքում վերահսկողություն այդ հենակետի նկատմամբ անցել է հայկական կողմին։

Զինվորականը, ում անունը ադրբեջանական լրատվամիջոցը հասկանալի պատճառներով չի հրապարակել, հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն 12 և սպանված վիրավոր ունի, բացի այդ՝ կան տասնյակ զինվորականներ, որոնք թեթև վնասվածքներ են ստացել։