Վրաստանի նախագահը հայտարարություն է արել հայ-ադրբեջանական սահմանային դեպքերի մասին

691

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր հայտարարության մեջ անհանգստությունն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի սահմանին հուլիսի 12-13-ին տեղի ունեցած զինված բախումների կապակցությամբ։

«Այսօր, երբ բոլորս միասին պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ, կարևոր նշանակություն ունեն միջազգային համերաշխությունն ու համաշխարհային կայունության պահպանումը:

Մեր տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր է ինչպես Վրաստանի, այնպես էլ մեր բարեկամ և գործընկեր պետությունների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետագա զարգացման և բարգավաճման համար» ասվում է հայտարարության մեջ:

Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ ժամանակին կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները և խաղաղ բանակցությունների միջոցով կողմերը կխուսափեն իրավիճակի հետագա սրացումից: