Ադրբեջանը հայտնում է իր նոր կորուստների մասին, այդ թվում՝ բարձրաստիճան հրամանատարներ

1330

Ադրբեջանական կողմը հաստատել է սոցցանցերում շրջանառվող լուրերն այն մասին, որ հայկական զինված ուժերի հետ ռազմական գործողությունների ընթացքում սպանվել են ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և ադրբեջանական բանակի գնդապետ Իլգար Միրզաևը: Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին Թովուզում կայացած  մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Վելիևը:

«Այսօր առավոտյան մարտում զոհվել են Ադրբեջանի բանակի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզաևը»,- ասել է նա:

Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն էր, Իլգար Միրզաևը՝ նույն կորպուսի հրետանու պետը

Բացի դրանից Վելիևը հայտնել է նաև ադրբեջանական բանակի այլ կորուստների մասին։

Ըստ այդմ՝ սպանվել են նաև մայոր Նամըք Ահմեդովը, մայոր Անար Նովրուզովը, ենթասպա Իլգար Զեյնալլին, ենթասպա Յաշար Բաբաև, շարքային Էլչին Մուստաֆզադեն։

Այսպիսով երեկ՝ հուլիսի 13-ին ադրբեջանական կողմի հայտնած 4 սպանվածների հետ միասին թշնամու կորուստները հասան 11-ի։