Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր հայտնել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:
«Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումների հետևանքով ադրբեջանկական կողմի հայտնած տվյալներով ոչնչացվել է ադրբեջանական բանակի 11 զինծառայող։