Նիկոլ Փաշինյանը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողներին

586

Հայաստանի վարչապետը հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների ժամանակ զոհված 4 զինծառայողներին հետմահու պարգևատրելու միջնորդություն է ներկայացրել:

«Հենց նոր ստորագրեցի՝ Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին և Գրիշա Մաթևոսյանին Մարտական ծառայության մեդալներով հետմահու պարգևատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը:

Խոնարհվում եմ Ձեր և Ձեր ընտանիքների առաջ՝ նահատակված եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ և Ձեր սխրանքին: Եվ կլինե՛նք:

Կեցցե՛ Հայոց հաղթական բանակը», — Ֆեյսբուքում գրում է Նիկոլ Փաշինյանը: