Տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած 10 հայ զինծառայող այժմ բուժում է ստանում. ՊՆ

694

«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած տասը զինծառայող այժմ բուժում է ստանում»,-այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա նաև նշել է, որ մեկ զինծառայողի վիճակ գնահատվում է ծայրահեղ ծանր։ Հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով։ Մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։