Դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշում․ հակառակորդի տանկ է խոցվել

4164

Հուլիսի 16-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հակառակորդը Տավուշում դիվերսիոն ներթափանցման փորձ է արել։ ՀՀ ԶՈւ դիրքապահները, նկատելով հակառակորդի շարժը, անցնել են շրջանաձև պաշտպանության և կանխել փորձը։ Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնը։

Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Ադրբեջանական ստորաբաժանումները գիշերվա ընթացքում՝ ժամը 05:20-ից սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը շարունակվել է։

ՀՀ պաշտպանության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է Այգեպարի հրետակոծման տեսանյութը և նշել, որ հակառակորդը ստացել է արժանի պատասխանը։ Հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին մեր բնակավայրերն ու դիրքերը:

Ըստ Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի՝ սա հուլիսի 15-ի ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։