Իրանում կորոնավիրուսի կանխման նպատակով 36․000 բանտարկյալի ժամանակավոր ազատություն է տրվել

512

Իրանի Իսլամական Հանրապետությունում հերթական անգամ մեծ թվով բանտարկյալներ ժամանակավորապես տուն են ուղարկվել։

Երկրում կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքով պայմանավորված՝ Հարավային Խորասան և Գոլեստան նահանգներում շուրջ 36․000 բանտարկյալ «արձակուրդ» է ստացել։

Ժամանակավոր ազատությունը վերաբերում է Հարավային Խորասան նահանգի բանտարկյալների 57 և Գոլեստան նահանգի բանտարկյալների 55 տոկոսին։

Նշենք, որ Իրանում այս պահին նոր թափ է առել կորոնավիրուսի համավարակը և իշխանությունները մտահոգություն ունեն, որ բանտերում հնարավոր չի լինի վարակի տարածման կանխարգելման համար բավարար կարանտինային պայմաններ ապահովել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ևս՝ համավարակի առաջին ալիքով պայմանավորված, Իրանում ժամանակավոր ազատություն էր ստացել շուրջ 114․000 բանտարկյալ։