Թուրքիան միայն իր շահերից ելնելով է անվերապահ աջակցում Ադրբեջանին․իրանական լրատվամիջոց

360

Իրանական «Mehr» լրատվական գործակալությունը հայ-ադրբեջանական սահմանային լարվածության համատեքստում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությանը։

Լրատվամիջոցի հրապարակած հոդվածում ընդգծվել է, որ Անկարայի քաղաքականությունը որևէ երկրի նկատմամբ կայուն չէ։ Այդ համատեքստում շեշտվել է, որ 11 տարի առաջ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները կարգավորելու փորձեր էին արվում։

Լրատվամիջոցը հաղորդել է, որ այս օրերին Թուրքիան միայն իր շահերից ելնելով է անվերապահ աջակցություն հայտնում Ադրբեջանին։

Ընդգծվել է, որ Անկարան անհանգստացած է Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքների անվտանգությամբ, բացի այդ Բաքվի հետ ունի տնտեսական և ռազմական զարգացող հարաբերություններ։