Նոյեմբերի 15-ից Իրանը բենզինի մանրածախ վաճառքի քվոտաներ է սահմանել և բարձրացրել դրա գինը: Այսուհետև 1լիտր բենզինը նախկին 10000 ռիալի փոխարեն կարժենա 15000 ռիալ (մոտ.170դրամ՝ ըստ ՀՀ ԿԲ փոխարժեքի), իսկ քվոտայից դուրս՝30000 ռիալ:
Սահմանված քվոտաներն են (ամսական)՝
• Մասնավոր մեքենաների համար՝ 60լ,
• Երկու տեսակի վառելիքով աշխատող մեքենաների համար՝30լ,
• Տաքսիների համար՝400լ,
• Երկու տեսակի վառելիքով աշխատող տաքսիների համար՝200լ,
• Մոտոցիկլետների համար՝25լ,
•Բեռնատարների համար՝300լ,
•Երկու տեսակի վառելիքով աշխատող բեռնատարների համար՝120լ,
• Շտապ օգնության մեքենաների համար՝500լ։
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, մեկնաբանելով բենզինի գնի թանկացումը, հայտարարել է, թե այդ քայլը մարդկանց օգտին է, և արվում է հասարկության առավել անապահով խավերին օգնելու համար: Ըստ Ռոհանիի՝ այն միտված է նաև բենզինի մաքսանենգությունը կանխարգելելուն։