Իսրայելի պաշտպանության բանակը մի քանի օդային հարված է իրականացրել ի պատասխան Գոլանի բարձունքների սահմանից իրականացված հարձակումների:
Իսրայելի ՊԲ-ի հաղորդագրության համաձայն՝ իսրայելական բանակը ռմբակոծել է սիրիական դիտակետեր, հետախուզական հավաքագրման սարքավորումներ, հակաօդային հրանոթ և հրամանատարաշտաբային ենթակառուցվածքներ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կատարվածի ամբողջ պատասխանատվությունը կրում է սիրիական կողմը: