Իրանում ցույցերի ընթացքում սպանվել է ևս 3 ուժային

1479

Նոյեմբերի 18-ին Թեհրանում ցուցարարների հետ բախումներում սպանվել են Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մեկ և ԻՀՊԿ-ի «Բասիջ» ստորաբաժանման 2 զինծառայող: Ավելի վաղ հայտնի էր դարձել առնվազն 3 ուժայինի սպանության մասին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ից Իրանի տարբեր քաղաքներում  բենզինի գնի թանկացման դեմ ցույցեր են մեկնարկել: Ցուցարարները փակել են ճանապարհները, հարձակվել բենզալցակայանների վրա: Որոշ տվյալներով՝ ցուցարարները  այրել կամ վնասել են 100-ից ավելի բանկ և բենզալցակայան: