Ինչքա՞ն է Իրանում թանկացել բենզինը

4487

Նոյեմբերի 15-ից Իրանում թանկացրել  են բենզինը և վաճառքի քվոտաներ (քանակական սահմանփակում) սահմանել:
Ըստ նոր փոփոխության ՝1 լիտր բենզինի գինը նախկին 10000 ռիալի (ըստ ԿԲ փոխարժեքի՝ 113դր, ) փոխարեն սահմանվել է 15000 ռիալ (ըստ ԿԲ փոխարժեքի՝ 169,5դր), իսկ քվոտայից դուրս՝ 30000 ռիալ (ըստ ԿԲ փոխարժեքի՝ 390դր):

Նշենք, որ նախորդ տարիներին Իրանում բենզինի գնի փոփոխությունը ունեցել է հետևյալ պատկերը՝

  • 2004թ — 800 ռիալ
  • 2007թ – 1000 ռիալ
  • 2010թ — 4000 ռիալ քվոտայով, 7000  ռիալ՝ քվոտայից դուրս
  • 2014թ– 7000 ռիալ քվոտայով, 10000 ռիալ՝ քվոտայից դուրս
  • 2015թ – 10000 ռիալ:

Հիշեցնենք, որ Իրանում բենզինի թանկացումը առաջացրել է հանրության դժգոհությունը։ Նոյեմբերի 15-ից սկսած Իրանի տարբեր քաղաքներում ցույցեր են մեկնարկել: Ցուցարարները փակել են ճանապարհները, հարձակվել բենզալցակայանների վրա: Որոշ տվյալներով՝ ցուցարարները  այրել կամ վնասել են 100-ից ավելի բանկ և բենզալցակայան: 

Regionmonitor.com