Amnesty International. Իրանում ցույցերի ընթացքում սպանվել է 106 ցուցարար

1574

Amnesty international միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նոյեմբերի 19-ին հայտնել է, որ Իրանում վերջին օրերին անցկացվող ցույցերի ընթացքում սպանվել է առնվազն 106 ցուցարար։ Ըստ կազմակերպության՝ հնարավոր է, որ զոհերը ավելի շատ լինեն` հասնելով ընդհուպ 200-ի։

Նշվում է նաև, որ նոյեմբերի 16-ին` բողոքի ցույցերի սկսվելուց մեկ օր անց, իշխանությունների հրահանգով ողջ երկրում անջատվել է  ինտերնետի կապը, և մարդկանց առցանց շփման գրեթե բոլոր միջոցները դարձել են անհասանելի։

Հիշեցնենք, որ Իրանում բենզինի թանկացումը առաջացրել է հանրության դժգոհությունը։ Նոյեմբերի 15-ից սկսած Իրանի տարբեր քաղաքներում ցույցեր են մեկնարկել: Ցուցարարները փակել են ճանապարհները, հարձակվել բենզալցակայանների վրա: Որոշ տվյալներով՝ ցուցարարները  այրել կամ վնասել են 100-ից ավելի բանկ և բենզալցակայան: