Թուրքիայում ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակիցներ են բերման ենթարկվել

1380

Թուրքիայի Ադանա նահանգում ձերբակալվել են ԱՄՆ-ի հյուպատոսարանի երկու  աշխատակիցներ, ովքեր ազգությամբ թուրք են։
Ըստ թուրքական աղբյուրների՝ սոցցանցերում հայտնվել են նրանց մասնակցությամբ տեսանյութ, որտեղ վերոնշյալ անձինք Հելոուինի ժամանակ «վիրավորել են իսլամական արժեքները»։
Տեսանյութում  հյուպատոսարանի աշխատակիցները ցույց տալով շշով ջուր, որի վրա գրված է եղել «Զեմզեմ» (ըստ Ղուրանի՝ Զեմզեմ աղբյուրի ջուրը համարվում է սուրբ) կատակով ասում են. «Այս ջուրը Մեքքայից է եկել։ Այն խմելով կազատվեք բոլոր մեղքերից»։
Նշվում է, որ աշխատակիցները ցուցմունք տալուց հետո ազատ են արձակվել։