Օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ իրականացվում են որոնողական աշխատանքներ:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերասանտ»,- ֆեյսբուքյան Էջում գրել է Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ հայ սպան գերի էր ընկել ձախողված դիվերսիայի արդյունքում։