Իսրայելի Պաշտպանության բանակը Գազայի հատվածում հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ արմատական շարժման ռազմական հենակետերին՝ ի պատասխան իսրայելական տարածքի վրա հրթիռի արձակման։ Այս մասին Twitter-ում հայտնել է Իսրայելի բանակը։
«Գազայում ահաբեկիչներն անցյալ գիշեր Իսրայելի վրա մեկ հրթիռ են արձակել։ Ի պատասխան մեր տանկերը գրոհել են Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական հենակետերի վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբից Գազայի հատվածից Իսրայելի տարածքի ուղղությամբ պայթուցիկներ ունեցող փուչիկներ են պարբերաբար արձակվել, ինչին ի պատասխան իսրայելական բանակը պաղեստինյան խմբավորման ռազմական ենթակառուցվածքներին է հարվածել:
Իսրայելական բանակը օգոստոսի 15-ին հայտարարել էր նաև, որ հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգով Գազայի հատվածից արձակված երկու հրթիռ է վնասազերծվել: