Ադրբեջանի ԱԳ նախարարը օգոստոսի 26-ին կայցելի Մոսկվա

347

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 26-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան:

Ինչպես ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, «արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության իրավիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի առանցքային հարցեր, ներառյալ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնահարցը»:

«Ռուսաստանը երկու տասնամյակից ավել հանդես է գալիս որպես Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման առանցքային միջնորդ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Հաշվի առնելով մեր ժողովուրդների աշխարհագրական հարեւանությունն ու ընդհանուր պատմությունը, այս հակամարտության լուծումը մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնահարցում կողմերին աջակցելը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է», — ասված է հաղորդագրության մեջ: