Իսրայելը և ԱՄԷ-ն բանակցություններ են սկսել դեսպանություններ բացելու հարցի շուրջ

260

Օգոստոսի 31-ին Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած պատվիրակությունը՝ Սպիտակ տան հատուկ խորհրդական Ջարեդ Քուշների ուղեկցությամբ, առաջին անգամ մեկնել է Աբու Դաբի: Կողմերը հանդիպման ընթացքում բանակցել են Իսրայելում և ԱՄԷ-ում դեսպանություններ բացելու հարցի շուրջ: Բացի այդ, երկու երկրների ԱԳ նախարարները ամերիկացի ներկայացուցիչների հետ աշխատել են համաձայնագրի մանրուքների և երկու երկրների միջև երկկողմ այլ համաձայնագրերի վրա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամեդ Բեն Զայիդը ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարեցին երկու երկրների միջև հարաբերություններ հաստատելու մասին: Սա պատմական քայլ է. 25 տարվա ընթացքում առաջին անգամ խաղաղության պայմանագիր է կնքվում արաբական երկրի և Իսրայելի միջև: Զրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ Իսրայելը դադարեցնելու է Արևմտյան ափի որոշ տարածքների բռնակցման ծրագիրը: