Դամասկոսում նոյեմբերի 22-ին Բերիո հայոց թեմի առաջնորդ Գերշնորհ տեր Մասիս եպիսկոպոս Զոպույանի և պետական ու ազգային իշխանությունների ներկայությամբ հանդիսավոր արարողությամբ բացվել է Ազգային միացյալ վարժարանի վերակառուցված շենքը: Այս մասին հայնում է «Perio News»-ի ֆեյսբուքյան էջը:
Դամասկոսի հայկական վարժարանը վերակառուցվել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի և նրա տիկնոջ՝ Ասմա ալ-Ասադի ֆինանասական աջակցությամբ: