Միջազգային ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկը՝ Amnesty International-ը զեկույցում անդրադարձել է Իրանում ցույցերի ընթացքում ձերբակալված քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությանը:
Նշվում է, որ Իրանում ձերբակալված քաղաքացիներին մտրակի հարվածներ են հասցրել, ծեծի, էլեկտրաշոկի և սեռական բռնության են ենթարկել, ինչպես նաև խոշտանգումների ժամանակ քիմիական նյութեր օգտագործել:
Զեկույցի համաձայն`հարյուրավոր ցուցարարներ դատապարտվել են «ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու» մեղադրանքով:
Մահապատիժների դատավճիռները հրապարակվել են կտտանքների ներքո ստացված խոստովանական ցուցմունքների հիման վրա։
Հիշեցնենք, որ Իրանում 2019թ. նոյեմբերին բենզինի գների կտրուկ բարձրացման հետևանքով ողջ երկրում բողոքի ցույցեր էին սկսվել: Իրանի իրավապահ մարմինները բերման էին ենթարկել առնվազն 1000 ցուցարարի: