Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ պայմանավորվածության շրջանակում համաձայնվել է չփորձել խանգարել վերջինիս ԱՄՆ-ից ձեռք բերել զինամթերքի մեծ խմբաքանակ:
The New York Times թերթի հրապարակման համաձայն՝ ԱՄԷ-ն մտադիր է ձեռք բերել ռադիոէլեկտրոնային պայքարի համար նախատեսված EA-18G Growler ինքնաթիռներ, 5-րդ սերնդի F-35 կործանիչներ և MQ-9 Reaper ԱԹՍ-ներ:
Հիշեցնենք, որ Իսրայելը և ԱՄԷ-ն օգոստոսի 13-ին հայտարարեցին հարաբերությունները կարգավորելու մասին, որին հաջորդեց դեսպանություններ բացելու մասին բանակցությունները: