Թուրքական հրետանին գնդակոծել է Սիրիայի հյուսիսում գտնվող բնակավայրերը

488

Թուրքական բանակի հրետանին գնդակոծել է Հալեպից հյուսիս տեղակայված քրդական բնակավայրերը: Խաղաղ բնակչության շրջանում զոհերի և տուժածների մասին տեղեկություն դեռ չկա:

Այս շրջանում ավելի վաղ բախումներ էին տեղի ունեցել քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» և Թուրքիայի կողմից աջակցություն ստացող զինված խմբավորումների միջև: Քուրդ մարտիկները մի քանի զինված հարձակում են իրականացրել թուրքամետ խմբավորումների դեմ, ինչի հետևանքով նրանց շարքերում եղել են զոհեր և վիրավորներ: