Գրեհեմը խոստովանել է, որ Հայոց ցեղասպանության բանաձևի վրա վետո է դրել Սպիտակ տան ուղղորդմամբ

1402

Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմը հայտնել է, որ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա վետո էր դրել Սպիտակ տան ուղղորդմամբ:

Գրեհեմի տեղեկացրել է, որ նոյեմբերի 13-ին Թուրքիայի և ԱՄՆ նախագահների հանդիպումից հետո, որին ներկա է եղել նաև ինքը, Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը խնդրել է վետո կիրառել բանաձևի դեմ, ինչին ինքը համաձայնել է:    
Գրեհեմը իր քայլը բացատրել է թուրք-ամերիկյան հարաբերությունները փրկելու ցանկությամբ: Բացի այդ, ըստ ամերիկացի սենատորի, բանաձևն օրակարգ բերելու վատ ժամանակ էր ընտրված, քանի որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվում էր ԱՄՆ-ում:

Գրեհեմը նաև վստահեցրել է, որ եթե Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը կրկին Սենատի օրակարգ բերվի, ինքը վետո չի կիրառի: