Իսրայելցի հրապարակախոս. «Հայաստանը, Վրաստանը և Ղարաբաղը պաշտպանում են ողջ աշխարհը Թուրքիայից և Ադրբեջանից»

3093

Իսրայելցի քաղաքագետ, հասարակական գործիչ, հրապարակախոս Ավիգդոր Էսկինի կարծիքով Հայաստանը, Վրաստանը և Ղարաբաղը պաշտպանում են ամբողջ աշխարհը Թուրքիայից և Ադբեջանից։

Թուրքիայի կողմից Սիրիա ներխուժելու համատեքստում հրեա գործիչը առաջ է քաշում այն տեսակետը, որ Թուրքիան շարունակում է սպառնալիք մնալ ամբողջ աշխարհի համար իր՝ թե´ պանիսլամիստական և թե´պանթյուրքիստական նկրտումներով։

Ավիգդոր Էսկինն ընդգծել է հատկապես Հայաստանի ունեցած կարևոր դերակատարումը՝ որպես Թուրքիայի ագրեսիվ քաղաքակնությունը զսպող գործոն։ Էսկինը ցավով է արձանագրում, որ աշխարհում, նաև Իսրայելում դեռ ամբողջովին չեն ընկալում Հայաստանի չափազանց կարևոր դերն ու նշանակությունն այս առումով։