ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խոստացել է ամերիկյան պատժամիջոցների «ամբողջական ուժը» կիրառել զենքի միջազգային ցանկացած արտադրողների նկատմամբ, որը գործ կունենա Իրանի հետ:
Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Էլիոթ Աբրամսը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ վերադառնալու է ՄԱԿ՝ փորձելով վերականգնել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, չնայած որ կորղ է աջակցություն չլինի ՄԱԿ-ի ԱԽ-ում:
Նշենք, որ ՄԱԿ ԱԽ-ը օգոստոսի 14-ին մերժեց Իրանի դեմ զենքի միջազգային էմբարգոն երկարաձգելու ԱՄՆ-ի բանաձևը: Քվեարկության ժամանակ երկրների մեծ մասը ձեռնպահ էր մնացել: Իրան զենքի ներկրման սահմանափակումների գործողությունների ժամկետը՝ համաձայն միջուկային գործարքի պայմանների, լրանում է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին: