Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը տեսանյութ է տարածել, սահմանին «պատահաբար» հայտնված թուրք լրագրողները պնդում են, որ հայկական կողմը թիրախավորում է խաղաղ բնակավայրեր։ Ուշագրավ է, որ դեպքի վայրում երևում են այլ քաղաքացիականներ, որոնք ի տարբերություն խուճապահար մեքենայով հեռացող թուրք լրագրողների, զբաղված են իրենց առօրյա գործերով, ինչից կարելի է ենթադրել, որ արկն ընկել է քաղաքացիական բնակավայրից բավական հեռու տարածության վրա: Այն պահին, երբ սարսափահար լրագրողները շնչակտուր կրկնում են, թե հայերը քաղաքացիականների են թիրախավորել, կադրում երևում է հովիվը, որն անշտապ արածեցնում է իր հոտին, երևում է կանգառում ավտոբոսի սպասող կին, և այլ քաղաքացիականներ, որոնց զարմացրել է լրագրողների խուճապը։
Տեսանյութում առկա են նաև այլ կադրեր, որոնք փաստում են, որ տեսանյութը ամբողջությամբ կեղծիք է: