Հայկական կողմից վիրավորների թիվը 100-120 է կազմում․ Արծրուն Հովհաննիսյան

381

Հայկական կողմից վիրավորների թիվը 100-120 է կազմում։ Այս մասին լրագրողներին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ վիրավորների թվից հանվել են ավելի թեթև վիրավորներ, ովքեր արդեն վերադարձել են շարք։  Նա հավելեց, որ ծանր վիրավորների մասին այս պահին վիճակագրություն չի կարող ներկայացնել։

«Այն մարդկանց, ովքեր կարիք են ունեցել լրացուցիչ մասնագիտական աջակցության, տեղափոխել են Երևան՝ հիմնականում մասնագիտացված հիվանդանոցներում ու հոսպիտալներում են շարունակում իրենց բուժումը։ Ես մեր հայրենակիցներին խնդրում եմ՝ զանգերը, մանավանդ դեպի Արցախ, սահմանափակել, դադարեցնել։ Դա առաջին հերթին մեր զորքերի անվտանգության համար եմ ասում»,- ասաց նա։

Անդրադանալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ Հովհաննիսյանը նշեց․ «Հայ ադրբեջանական սահմանին երեկվա հրետակոծությունից հետո ըստ էության հենց ՀՀ որևէ հատվածում այլ մարտեր չեն շարունակվել»։