Հայկական կողմը որոշ հատվածներում դիրքային բարելավում է արձանագրել. ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

590

Արցախա-ադրբեջանական շփման գծում դիրքային փոփոխություններ, բնականաբար, եղել են: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:

«Դիրքային  փոփոխություններ, բնականաբար եղել է: Գիշերվա ընթացքում տեղի էն ունեցել համառ մարտեր, որոշ հատվածներում դիրքերը վերականգնվել են: Համազորային ժամանակակից մարտում, օգտագործելով արդի սպառազինությունը, դինամիկան անընդհատ աճում է և ժամ առ ժամ դիրքային փոփոխություն է տեղի ունենում»,- ասաց Սարգսյանը: