Կիպրոսի խորհրդարանի նախագահը անելու է ամեն ինչ Թուրքիայի ներգրավվածությունը դատապարտելու համար

436

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի խորհրդարանի նախագա  Դիմիտրիս Սիլուրիսի հետ:

«Պարոն խոսնակը լավատեղյակ էր իրավիճակի մանրամասներին և իր ամենաջերմ զգացմունքներն ու հաջողության մաղթանքները փոխանցեց հայ ժողովրդին։ Պրն Սիլուրիսը հավաստիացրեց, որ անելու է հնարավորը՝ մեր դեմ ագրեսիայի և Թուրքիայի ներգրավվածության դատապարտման ուղղությամբ»,- գրել է Միրզոյանը: