Զոհված ներկայացված զինծառայող Վահագն Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր մարտական խնդիրը

425

Արցախի Պաշտպանության նախարարությունը ճշգրտել է զոհված զինծառայողների տվյալներն ու նշել, որ ավելի վաղ զոհված ներկայացված զինծառայողներից մեկը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:

«Հասկանալով Ձեր վրդովմունքը՝ կապված զոհերի մասին հրապարակվող ցուցակներում անճշտությունների հետ, տեղեկացնում ենք, որ պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, ցավոք սրտի, հնարավոր չի լինում խուսափել նաև նման դեպքերից: Տեղեկացնում ենք, որ զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Հայցում ենք զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը»: