Հունաստանի արտգործնախարարի այցը Հայաստան «անխուփափելի է», քանի որ պատերազմը Ադրբեջանի դեմ շարունակվում է

1053
epa07846152 Greek Foreign Minister Nikolaos Dendias during a joint press conference with German Foreign Minister Heiko Maas (not in the picture) in Berlin, Germany, 16 September 2019. Greek Foreign Minister Dendias and German Foreign Minister Maas met for bilateral talks. EPA/CLEMENS BILAN

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը նամակ է ուղղել Ալբանիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում` խնդրելով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ գումարել`ղարաբաղյան հակամարտության գոտում սրումը քննարկելու համար: Հայտարարության մեջ նշվում է, որ նախարարի այցը Հայաստանի մայրաքաղաք «անխուսափելի է»

Հունական նախաձեռնությունը նպատակն է երկու շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկում անցկացնել ԵԱՀԿ-ում և դիտարկել ճգնաժամը լիցքաթափելու բոլոր հնարավոր ուղիները: Նպատակը մնում է բանակցությունների անհապաղ վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Հայտարարության մեջ այնուհետ նշվում է, որ Արցախի հակամարտությունը «լուրջ ազդեցություն ունի տարածաշրջանային կայունության վրա», ինչն ընդգծվել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Հունաստան կատարած վերջին այցի ժամանակ:

Թեմայի վերաբերյալ Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել նաև Հունաստանի ԱԳ նախարարը:

«ԵԱՀԿ նախագահությանն ուղղված իմ նամակում են խնդրել եմ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստ գումարել` ղարաբաղյան (Արցախ) հակամարտության գոտում սրումը քննարկելու համար: Վաղը նորից կապ կհաստատեմ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ»,- գրել է Հունաստանի Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը: