Վրաստանում ընդդիմությունը կշարունակի բողոքի լայնածավալ ցույցերը

1647

Վրաստանում ընդդիմությունը հայտարարել է, որ կշարունակեն արգելափակել պետական կառույցների մուտքերը, ինչպես նաև մինչև շաբաթվա վերջ կհայտարարեն հաջորդ բողոքի լայնամասշտաբ ցույցերի անցկացման օրը։

Այս մասին հայտնել են ընդդիմության առաջնորդները` «Լեյբորիստական» ​​կուսակցության գրասենյակում միասնական խորհրդակցություններ անցկացնելուց հետո:

«Խաղաղ, ոչ բռնի գործընթացը շարունակվում է: Ընդդիմությունն ունի գործողությունների միասնական ծրագիր: Մենք կշարունակենք արգելափակել խորհրդարանի մուտքերը: Խորհրդարանի օրակարգի համաձայն՝ կհայտարարենք լայնածավալ հանրահավաքի անցկացման ամսաթիվը: Ուրբաթ կներկայացնենք փակուղուց դուրս գալու օրենսդրական մեր նախագիծը», — ասել է «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը չի ընդունում խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի՝  աշխատանքային ռեժիմին վերադառնալու առաջարկը։

Նախօրեին Վրաստանի ոստիկանականությունը, հատուկ ուժ կիրառելով, ցրել է խորհրդարանի մուտքերն արգելափակած ցուցարարներին: