Երուսաղեմի Հայ Պատրիարքը նամակ է ուղղել Իսրայելի նախագահին

592

Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը նամակ է ուղղել Իսրայելի նախագահ Մեծարգո տիար Ռեուվեն Ռիվլինին՝ դադարեցնելու համար Իսրայելի ռազմական սպառազինության մատակարարումը Ադրբեջանին:

«Սեպտեմբերի 27-ին ադրբեջանական բանակը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի՝ Կովկասյան շրջանում հայկական անկլավի խաղաղ բնակչության վրա: Ծանր և ավերիչ պատերազմը ընթանում է ադրբեջանական և հայկական ուժերի սահմանային գծի ողջ երկայնքով: Ադրբեջանի ագրեսիվ ակտիվության պատճառով հարյուրավոր մահեր և վիրավորներ կան քաղաքացիական անձանց ու զինվորների շրջանում:

Մեծարգո՛ նախագահ, տխուր է և ցավալի իսրայելական մամուլից տեղեկանալ, որ պատերազմում Ադրբեջանի կողմից կիրառված ինքնաթիռները Իսրայելն է մատակարարել: Իսրայելի կողմից ուղարկված զենքերը, ԱԹՍ-ները և հրետանին կիրառվում են ԼՂ խաղաղ բնակչության դեմ՝ պատճառելով մահեր և վիրավորներ:

Նման ջանքերը ենթադրում են, որ Իսրայելին, ով ավելի շատ խաղաղության կարիք ունի, կողմնակից է Ադրբեջանին՝ վերականգնելու իր պատերազմը և թշնամանքը հայերի դեմ ՝ փոխանակ խաղաղարար դեր փնտրելու:

Այս նամակով մենք դիմում ենք Ձերդ գերազանցությանը, որպեսզի միջամտեք, և Ձեր կառավարությունը դադարեցնի զենքի մատակարարումը Ադրբեջանին: Դուք խաղաղասեր անձ եք, և մեկը, ով լավ գիտի Հոլոքոստից ու ջարդերից տուժած Ձեր ժողովրդի տառապանքները, մենք ապավինում ենք ձեր խղճին և դատողությանը ՝ ամեն ինչ անելու, որպեսզի Իսրայելը դադարեցնի աջակցել ագրեսոր թշնամուն` Ադրբեջանին, վնասելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի խաղաղ բնակչությանը:

Մենք մշտապես աղոթում ենք ձեր առողջության համար՝ մաղթելով բարեկեցիկ կարիերա, և հուսով ենք, որ ձեր միջնորդությամբ մեր խնդրանքը դրական արդյունք կտա»,-ասված է պատրիարքի նամակի մեջ: