Դիմում եմ Հայաստանին ու հայերին՝ Ֆրանսիան իր դերը կխաղա․ Էմանուել Մակրոն

674

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռիգա կատարած այցի ժամանակ դատապարտել է Թուրքիայի վտանգավոր հայտարարություններն Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ։

«Ֆրանսիան խիստ մտահոգված է Թուրքիայի ռազմատենչ հայտարարությունների կապակցությամբ, որը փաստացի խրախուսում է Ադրբեջանին գրավելու հյուսիսային Ղարաբաղը։ Մենք դա չենք ընդունի», – ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նաև աջակցությամբ դիմել է Երևանին: «Դիմում եմ Հայաստանին ու հայերին՝ Ֆրանսիան իր դերը կխաղա», ասել է Մակրոնը՝ միևնույն ժամանակ նշելով, որ դեռ վաղ է խոսելու տարածաշրջանային հակամարտության մասին։