Սիրիայի նախագահի խորհրդականը Թուրքիային մեղադրել է Ղարաբաղում հակամարտությունը սրելու մեջ

1139
.

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի խորհրդական Բուսեյնա Շաաբանը «ՌԻԱ» Նովոստիի հետ զրույցում ասել է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղում սրում է հակամարտությունը Ադրբեջանի ու Հայաստանի միջև՝ ձգտելով ամրապնդել տարածաշրջանային ու միջազգային իր ազդեցությունը։

«Այժմ մենք Լեռնային Ղարաբաղում կարող ենք տեսնել, որ Թուրքիան իսկապես հակամարտություն է սրում, իսկ Էրդողանի հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանք աջակցում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության սրմանը»,-ասել է Շաաբանը։