Առկա տեղեկատվության համաձայն՝ մարտերը թեժանալու միտում ունեն.Արծրուն Հովհաննիսյան

487

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրել է ռազմաճակատում տիրող իրավիճակը:

Նրա խոսքով գիշերը թեժ մարտեր չեն ընթացել: Առանձին հատվածներում փոքր մարտական գործողություններ են եղել, հակառակորդի կողմից որոշակի վերախմբավորման գործընթաց է նկատվել: Առավոտյան մարտերը որոշակիորեն թեժացել են: Մարտական գործողությունների ուղղությունները նույնն են: ՊԲ-ն հակառակորդի ևս մեկ ուղղաթիռ է խոցել, որն ընկել է Իրանի տարածքում, որի համար ներողություն են խնդրել ԻԻՀ-ից:

Հակառակորդի բոլոր հարձակողական փորձերն անհաջողության են մատնվել: Գիշերվանից հակառակորդը 350-360 զինծառայող է կորցրել, վիրավորների թիվը կազմում է 600: Հայկական Զինված ուժերը խոցել են 3 ուղղաթիռ, մոտ 15 միավոր զինտեխնիկա, մեկ Սմերչ կայան և 6 ԱԹՍ: Մարտական գործողությունները շարունակվում են գերազանցապես հրետանու կիրառմամբ: Առկա տեղեկատվության համաձայն՝ մարտերը թեժանալու միտում ունեն:

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից միջազգային ահաբեկչական կազմակերպությունների զինյալների կիրառման փաստն այլևս որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում: Հայկական կողմը շարունակում է համապատասխան ապացույցներ ներկայացնել այս ուղղությամբ: