Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ծերեթելիին է ներկայացրել Թուրքիայի գործուն մասնակցություն ադրբեջանական ագրեսիային

479

ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ զրուցել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ, որի ընթացքում ընդգծել է Թուրքիայի գործուն մասնակցություն ադրբեջանական ագրեսիային:

«Խոսեցի ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ։ Ընդգծեցի, որ Թուրքիան գործուն մասնակցություն է ցուցաբերում ադրբեջանական ագրեսիային՝ օգտագործելով նաև օտարերկրյա վարձկանների, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ ԵԱՀԿ տարածաշրջանի համար։
Ի դեպ, այս օրերին իրավիճակի մասին մանրամասն տեղեկացրել եմ 4 միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարների և 74 երկրների խորհրդարանների պալատների խոսնակների»,-գրել է ԱԺ նախագահը: