Իրաքում ուժայինների կողմից սպանվել է ևս 3 ցուցարար

1400

Իրաքի հարավում նոյեմբերի լույս 27-ի գիշերը  ցուցարարների և ուժային կառույցների ծառայողների միջև բախում է տեղի ունեցել, որի հետևանքով ցուցարարներից  3-ը զոհվել են, իսկ 35-ը ստացել են մարմնական վնասվածքներ։

Ցուցարարների և ուժայինների բախումը տեղի է ունեցել Բաղդադից հարավ-արևմուտք գտնվող Քերբելա քաղաքում։

Ցույցի ընթացքում ուժայինները մարտական փամփուշտներ են կիրառել ցուցարարների դեմ։ Վերջիններս շրջափակել էին Քերբելայից Բաղդադ տանող ճանապարհը՝ խաթարելով հաղորդակցությունը երկու քաղաքների միջև։

Իրաքում տեղի ունեցող զանգվածայի ցույցերի ընթացքում գրանցված զոհերի թիվն արդեն անցել է 350-ը, իսկ վիրավորների թիվը հասնում է մի քանի հազարի։