Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը

286

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել այսօր Մարտունիում ադրբեջանական հրետակոծությունից ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը։

Հիշեցնենք, որ այսօր Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական զինուժը թիրախավորվել էր լրագրողների խմբին: Հրետակոծության հետևանքով վիրավորվել էին ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները: Նրանց ուղեկցող խաղաղ բնակիչը զոհվել է: Վնասվածքներ էին ստացել նաև Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը Արամ Գրիգորյանը, 24news-ի լրագրող Սևակ Վարդումյանը, ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին, թիրախավորվել էր նաև Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան: Հրետակոծության հետևանքով զոհվել է ևս երեք քաղաքացիական անձ: