Չորրորդն էլ ոչնչացվեց

435

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Հայաստանի տարածքում հայտված հակառակորդի 4-րդ անօդաչու թռչող սարքը ևս հայտնաբերվել և ոչնչացվել է:

«Չորրորդն էլ ոչնչացվեց:

Հանդարտ, վստահ եւ դուխով: Հաղթելու ենք»,-Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղը ՀՀ վարչապետը գրել էր, որ թշնամական չորս անօդաչու թռչող սարքեր էին հայտնվել Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի օդում: Հայաստանի ՀՕՊ ուժերը ոչնչացրել էին դրանից երեքին և ընթանում է չորրորդի տեղորոշման եւ չեզոքացման գործընթացը: