Իրանական ԶԼՄ-ները ահազանգում են՝ Թուրքիայի ջրային քաղաքականությունը տարածաշրջանում էկոլոգիական ճգնաժամ կառաջացնի

1429

Իրանական կայքերի փոխանցմամբ՝ վերջին տարիներին Թուրքիայի վարած ջրային քաղաքականության հետևանքով տարածաշրջանի երկրները հայտնվել են էկոլոգիական աղետի առջև: Մասնավորապես Թուրքիայի կողմից Եփրատ և Տիգրիս գետերի վրա ամբարտակների կառուցումից հետո ոչ միայն լուրջ էկոլոգիական խնդիրներ են առաջացել Իրաքում և Սիրիայում, այլև այդ տարածքներից փոշիներ են ներթափանցում Իրանի հյուսիս-արևմտյան շրջաններ:
Իրանական ԶԼՄ-ները, հղում անելով Կարսի նահանգապետի տարածած հաղորդագրությանը, նշում են, որ Թուրքիան 2020թ. ավարտին կհասցնի Արաքս գետի վրա «Կարակուրթ» հիդրոէլեկտրակայանի կառուցումը, որի շահագործումից հետո Արաքս գետի ջրային ռեսուրսները 1.6 միլիարդ խորանարդ մետրով կնվազեն՝ էկոլոգիական խնդիրներ ստեղծելով ինչպես Իրանի և Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար: