Տեսանյութում երևացող ռազմական տեխնիկան Վրաստանի ԶՈՒ-ինն է. Վրաստանում ՀՀ դեսպանություն

479

Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ որ համացանցում շրջանառվող այն տեսանյութը, որտեղ ասվում է, թե պատկերված ռազմական տեխնիկան գուցեև տարվում է Ադրբեջան, չի համապատասխանում իրականությանը։

Տեսանյութում երևացող ռազմական տեխնիկան Վրաստանի Զինված ուժերինն է, իսկ տեղաշարժն էլ պայմանավորված էր Վրաստանի անվտանգային հարցերով։Դեսպանությունը հորդորում է զերծ մնալ չճշտված տեղեկատվության տարածումից, որը կարող է խուճապ ստեղծել և անցանկալի հետևանքներ ունենալ։