Իրանի մեջլիսի՝ Ատրպատականից ընտրված պատգամավորը Հայաստանին մեղադրել է Արաքս գետն աղտոտելու մեջ

1434

Նոյեմբերի 27-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեկնել է Արևելյան Ատրպատական նահանգ, որտեղ նահանգապետարանի ղեկավարության և Ատրպատականից ընտրված պատգամավորների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանին:

Մասնավորապես ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր Ղոլիոլլահ Ղոլիզադեն նշել է, որ Հայաստանից Արաքս գետ թափվող մետաղի թափոններն Արևելյան Ատրպատականում բնապահպանական լուրջ խնդիրներ են ստեղծում, որոնք կարող են հանգեցնել հումանիտար և բնապահպանական աղետի: Նա կառավարությունից պահանջել է հետամուտ լինել այդ զգայուն խնդրին:

Իրանցի պատգամավորն անդրադարձել է նաև Խոդաֆարանի ամբարտակին՝ նշելով, թե «Հայաստանի պնդմամբ՝ Խոդաֆարինի ամբարտակը պետք է համարել ռազմական գոտի և որ Իրանը պետք է հետ քաշվի այդ հատվածից»: