Իրանի նախագահ Հասան Ռոհանին Արևելյան Ատրպատական նահանգ կատարած այցի ավարտին լրագրողների հետ հանդիպմանը, անդրադարձել է Արաքս գետի աղտոտվածության առնչությամբ իրանցի պատգամավորների հայտնած մտահոգություններին: Պատգամավորը պնդել էր, որ Հայաստանի տարածքից Արաքս գետ թափվող մետաղների թափոններն բնապահպանական խնդիրներ են առաջացնում Ատրպատական նահանգում։
ԻԻՀ նախագահն այդ առնչությամբ նշել է. «Հայաստանի հետ տեղի ունեցող բանակցությունների ընթացքում այդ հարցին անդրադառնում ենք։ Վերջերս Իրանի և Հայաստանի էներգետիկայի նախարարությունների միջև ևս քննարկումներ են տեղի ունեցել։ Բացի այդ՝ Հայաստանի վարչապետը խոստացել է, որ հետամուտ կլինի Արաքս գետի աղտոտվածության վիճակի բարելավմանն ուղղված գործընթացին»։