Նոյեմբերի 27-ի երեկոյան Իրաքի հարավային Նաջաֆ քաղաքում ցուցարարներն այրել են Իրանի հյուպատոսարանի շենքը: Սկզբում ցուցարարները փորձել են մոտենալ Իրանի հյուպատոսարանի շենքին, սակայն անվտանգության ուժերը ուժեղացրել են վերահսկողությունը: Դրանից հետո ցուցարարները գրոհով հարձակվել են շենքի վրա, այրել մուտքը, ապա հյուպատոսարանի շենքից հանել են Իրանի դրոշը և տեղադրել Իրաքի դրոշը: Անվտանգության ուժերը կրակ են բացել: Լրատվամիջոցները հայտնում են 80 տուժածների մասին:
Նշվում է, որ Իրանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները անվտանգության ուժերի ուղեկցությամբ լքել են հյուպատոսարանի շենքը՝ այրվելուց 10 րոպե առաջ:
Քաղաքում պարետային ժամ է մտցվել: Իրաքի ԱԳՆ-ն դատապարտել է կատարվածը: