Մոսկվայում Սիրիայի դեսպան. Թուրքիան պատասխանատվություն է կրում տարածաշրջանում ահաբեկիչների անարգել տեղաշարժի համար

509

Մոսկվայում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը հաստատել է, որ թուրքական ռեժիմը ամբողջությամբ պատասխանատու է սիրիաթուրքական սահմանով ահաբեկիչների անարգել տեղաշարժի համար:

Interfax լրատվականին տված հարցազրույցում դեսպանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Սիրիայից ահաբեկիչների տեղափոխելու Թուրքիայի քաղաքականության մասին՝ նշելով, որ այս տեղեկատվությունն անկասկած հաստատում է, որ Սիրիան ճիշտ էր իր բազում նախազգուշացումներով, որ տարածաշրջանը ապակայունացնելու համար ուղարկված ահաբեկչական խմբավորումները սպառնալիք են տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար:

Հադդադն ասել է, որ Սիրիան նրանց վերջին կանգառը չէր լինելու՝ նշելով, որ այս փաստերը պահանջում են այդ գործելաոճի նկատմամբ միջազգային զսպող դիրքորոշում:

«Սիրիան ընդգծել է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի և դրա ղեկավարներին պատժելու անհրաժեշտությունը, որոնց գլխին թուրքական օկուպացիոն ուժերն են կանգնած»,-ասել է դեսպանը: