Թուրքիայի իշխանության ներկայացուցիչները հանցանք են գործում՝ իրականացնելով պատերազմի քարոզչություն. Գարո Փայլան

609

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) փոխնախախագահ, Թուրքիայի մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Կարո Փայլանը դատապարտել է Թուրքիայի ռազմատենչ կեցվածքը Լեռնային Ղարաբաղում Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի ունեցող մարտերին:

Ադրբեջանի ու Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով շարունակվող լարվածությունը, դժբախտաբար, վերջին օրերին կընթանա դեպի պատերազմ: Հակառակ ողջ աշխարահի՝ հակամարտության դադարեցման ու հրադադարի կոչերին՝ ԱՔՓ-ՄՀՓ դաշինքը (Թուրքիայի Արդարություն և զարգացում կուսակցություն և ազգայնամոլ Ազգայնական շարժում կուսակցություն) բացահայտ ռազմատենչ պահվածք է որդեգրել՝ մեր երկրի հարևանները հանդիսացող Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա լարվածության հանդեպ: Իշխանությունը բացահայտ պատերազմի քարոզչություն է իրականացնում՝ իր ռազմատենչ ընթացքով, Հայաստանի դեմ բացահայտ թշնամական հայտարարություններով և նեցուկ կանգնելով պատերազմին՝ փոխանակ հրադադարի ու բանակցության կոչ ուղղի երկու երկրներին:

Ըստ ՄԱԿ-ի քաղաքացիական ու քաղաքական իրավունքի համաձայնագրի 20-րդ հոդվածի՝ որը ստորագրել է նաև Թուրքիան, և որը Սահմանադրության 90/4 հոդվածի համաձայն գերադաս է ներքին իրավունքին, «պատերազմի որևէ քարոզչություն արգելված է օրենքով։ Իշխանության ներկայացուցիչները հանցանք են գործում՝ իրականացնելով պատերազմի քարոզչություն։

ԺԴԿ-ն ու իր ներկայացուցիչները մշտապես խաղաղությունն են պաշտպանել։ Իմ ընկերներն ու ես կյանքի ու քաղաքականության բոլոր ոլորտներում՝ թէ՛ ներքին, թէ՛ արտաքին քաղաքականությունում՝ ընդդիմանալով պատերազմին, տևապես պաշտպանել ենք խաղաղությունը և պիտի շարունակենք պաշտպանել։ Այն բոլոր հարցերում, որտեղ իշխանությունները կողմ էին հակամարտությանը, բռնությանը և ռազմի քաղաքականությանը, ինչպես Էգեականի հարցը, Քրդական հարցը, Ղարաբաղյան հարցը, միշտ կողմ եմ եղել խաղաղ լուծման։

Հակամարտության առաջին պահից իսկ ջանք թափեցի փոխելու Թուրքիայի դիրքը այս պատերազմին հանդեպ, որի հետևանքով հայ ու ադրբեջանական ժողովուրդները պիտի ունենան մեծ կորուստներ։ Կատարած հայտարարություններիս մեջ կողմ եղա միմիայն խաղաղության։

Այսօր ես ու իմ կուսակցությունը ԱՍԱՄ-ի (Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոն) ստորագրությամբ հրապարակած գրությունով թիրախավորվեցինք, որովհետեւ խաղաղություն ենք ուզում։ Ատելության խոսքով լեցուն ԱՍԱՄ-ի հայտարարությունը կատարողների հարցով դիմել եմ դատրան:

Իշխանությունը ռազմական քաղաքականությամբ մեր երկիրն ու ողջ տարածաշրջանը դեպի խավար է տանում: Նրանք, ովքեր պատերազմի կոչեն են հնչեցնում, փորձում են լռեցնել խաղաղության ձայն բարձրացնել փորձողներին։ Ինչ էլ որ անեն, ես ու ընկերներս պիտի շարունակենք «խաղաղություն» գոչել։ Որովհետեւ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉՈՒՆԻ ՀԱՂԹՈՂ, ԻՍԿ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՊԱՐՏՎՈՂ։

Տեսնում եմ, որ որոշ շրջանակներ անցել են ինձ լռեցնելու։ Շատ լավ գիտեմ, թէ ինչ է նշանակում այս հայտարարությունը։ Հակառակ այս իրողության, պիտի չնահանջեմ պատասխանատուություն ստանձնել՝ պատերազմները կանխելու համար։ Անձիս դեմ հավանական բոլոր հարձակումների պատասխանատուն, իշխանությունների չափ, ԱՍԱՄ-ի և նրա նման կազմակերպություններն են, որոնք անցյալի ատելության հարձակումների պատասխանատուներն են։ Կոչ են անում բոլոր մարդկանց և այն կազմակերպություններին, որոնք հավատում են խաղաղության, խաղաղությունը պաշտպանելու համար բարձրացնեն իրենց ձայնը՝ ընդդեմ պատերազմի։

Կարո ՓԱՅԼԱՆ

ԺԴԿ-ի փոխհամանախագահ»: