Իրանում ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող մարդիկ են ձերբակալվել

3144

ԻԻՀ հետախուզության նախարարության հակալրտեսական բաժնի ղեկավարը հայտնել  է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հետ կապ ունեցող 8 անձ է ձերբակալվել Իրանում: Նրանցից 6-ը ձերբակալվել է նախորդ շաբաթվա ցույցերի ընթացքում, ևս 2-ը՝ երկրից հեռանալու փորձ կատարելիս:

Ըստ ԻԻՀ հետախուզության նախարարության՝ ձերբակալվածները ցույցերին ներկա լինելու, ինֆորմացիա հավաքելու՝մասնավորապես լուսանկարներ անելու հրահանգներ էին ստացել:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Իրանում բենզինի գնի թանկացման դեմ բողոքի ցույցեր էին անցկացվում